Զգույշ եղեք` ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է. եղանակի տեսություն
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին ամպրոպի ժամանակ կնկատվի քամու ուժգնացում։
ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է, որ այսօր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
«Հիդրոմետի» տվյալներով էլ հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում օգոստոսի 11–ի գիշերը կգրանցվի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 31...+33 աստիճան։