Հայերեն
Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերում Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին 

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ

Քաղաքականություն
Ս.թ. սեպտեմբերի 2-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը: Այս փաստաթուղթը հղի է Հայաստանի համար նոր զիջումներով և տարածքային կորուստներով:
 
Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ կողմերը համաձայնել են սահմանազատումն իրականացնել Ալմա-Աթայի 1991թ.-ի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Փաշինյանն այդ հռչակագիրը օգտագործեց Պրահայի 2022թ. հոկտեմբերի 6-ի հայտարարությունից սկսած՝ Արցախի նկատմամբ Հայաստանի սահմանադրական բոլոր հանձնառություններից ձերբազատվելու համար: Այժմ, երբ Արցախը հայաթափված է, Ադրբեջանն արդեն իրեն թույլ է տալիս հրաժարվել Ալմա-Աթայի հռչակագրից՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Ըստ Կանոնակարգի նախաբանի՝ «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»: Նման կարգավորումը չափազանց վտանգավոր է, քանի որ Ադրբեջանին հնարավորություն է տալիս խուսափելու Խորհրդային Միության փլուզման պահին առկա սահմանը որպես ելակետ ընդունելուց: Դա առավել քան հավանական է, քանի որ Ալմա-Աթայի հռչակագիրը չի պարունակում որևէ դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանի ճանաչման վերաբերյալ:
 
Եթե Հայաստանի կառավարիչները ցանկանում էին որպես սահմանազատման գործընթացի հիմք ընդունել սահմանը ԽՍՀՄ փլուզման պահին, ապա միակ պատշաճ լուծումը Կանոնակարգում կլիներ հղումը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև 1988թ. հունվարի 12-ին կնքված «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին» արձանագրությանը: Այդ արձանագրությունը պարտադրում է, հողօգտագործողների միջև հողային վեճերը քննարկելիս, որպես իրավաբանական միակ ճիշտ հիմք ընդունել երկու հանրապետությունների պարիտետային հանձնաժողովների կողմից կազմված թվով 182 սխեմաները և արձանագրությունները, որոնք կազմվել էին սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ: Հայաստանի համար ընդունելի այդ արձանագրության վրա հենվելու փոխարեն, որով 1988թ. սահմանագծման արդյունքում Հայաստանը հետ է բերել շուրջ 12 360 հա տարածք, Հայաստանի կառավարիչները, ստանձնելով Ադրբեջանի փաստաբանի դերը, մտացածին փաստարկներ են հորինում 1988թ. հունվարի 12-ի արձանագրության վավերականության վերաբերյալ, այն դեպքում, երբ 1988թ.-ին ավարտվել էր ոչ միայն սահմանազատման, այլ նաև սահմանագծման ամբողջ գործընթացը, իսկ այդ գործընթացի համար միակ իրավասու մարմինները, ըստ ՀԽՍՀ և Ադրբ. ԽՍՀ 1978թ. Սահմանադրությունների, բացառապես երկու հանրապետությունների կառավարություններն էին:
 
Կանոնակարգի 5-րդ հոդվածը ելնում է հատվածական սահմանազատման գաղափարից, որը լրացուցիչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար: Սահմանազատման աշխատանքներն իրականացվում են ոչ թե սահմանագծի բոլոր առանձին հատվածների համար նախօրոք որոշված և համաձայնեցված հերթականությամբ, այլ «առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով»: Դա ակնհայտորեն հնարավորություն է տալու Ադրբեջանին սահմանազատման աշխատանքներն իրականացնել առաջին հերթին սահմանագծի այն հատվածներում, որոնք կարևոր են իր համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այսպես կոչված անկլավների և էքսկլավների հետ կապված հարցին: Արդյունքում՝ Ադրբեջանը կարող է խուսափել այն հատվածներում սահմանազատման աշխատանքներից, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ, ըստ Կանոնակարգի, յուրաքանչյուր հատվածի համար կազմված սահմանագծի անցման նկարագրությունը «մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված»: Այս դրույթը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ իր համար կարևոր սահմանագծի հատվածներում իր նպատակներին հասնելուց հետո կա’մ ձգձգել ամբողջ սահմանի սահմանազատման գործընթացը, կա’մ ընդհանրապես այն ավարտին չհասցնել:
ՀՀԿ Գործադիր մարմինը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է կատարել գործողություններ, որոնք բերելու են մեր երկրի անվտանգային համակարգերի իսպառ փլուզմանը։
Մեկ անգամ ևս վերահաստատելով սահմանազատման և սահմանագծման գործընթացների կարևորությունը՝ պնդում ենք, որ վերջիններս պիտի իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով։
 
Սահմանադրական դատարանը պարտավոր է լուրջ ուշադրություն դարձնել այս և այլ կարևոր հանգամանքներին։
Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանը