Հայերեն
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում 

Վարչապետի որոշումն ուժի մեջ է մտել․ այսուհետ

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին որոշում է ստորագրել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու և դրա աշխատակարգը հաստատելու վերաբերյալ։

Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 5-ին։

Հաստատվել են նաև աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի և ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

Հավելված 1-ի համաձայն ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խմբի աշխատակարգն է․

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Աշխատակարգը կարգավորում է սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ’ աշխատանքային խումբ) գործունեության նպատակի, խնդիրների և աշխատանքի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խմբի գործունեության նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած զինծառայողների` ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ հարուցված` սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերը (այսուհետ` գործեր): Նշված գործերից յուրաքանչյուրով աշխատանքային խումբը կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդատվական եզրակացություն:

3. Աշխատանքային խմբի խնդիրներն են`

վերհանել գործերի քննության ընթացքում քրեաիրավական և քրեադատավարական նորմերի ենթադրյալ խախտումները.
վերհանել քննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության ենթադրյալ խախտումները.
վերհանել քննության համար պատասխանատու անձանց կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումներն ու չարաշահումները:
4. Աշխատանքային խմբի գործունեությունը չի կասեցնում կամ որևէ կերպ սահմանափակում քննվող գործերի շրջանակներում տուժողների իրավահաջորդների կողմից իրենց իրավունքների իրականացումը, այդ թվում` գործերի քննության ընթացքում միջնորդությունների և առարկությունների ներկայացումը, քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցությունը, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունների և որոշումների, այդ թվում` դատավճիռների և դատարանի այլ վերջնական ակտերի բողոքարկումը:

5. Աշխատանքային խմբի գործունեությունը չի կարող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի շրջանակներում դիտվել որպես պետության կողմից գործերի քննությանն ուղղված արդյունավետ միջոց, և աշխատանքային խմբի գործունեության արդյունքները չեն կարող ազդել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների և որոշումների` պետության կողմից պատշաճ կատարման պարտականության վրա:

6. Աշխատանքային խմբի գործունեության ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն որոշման N 3 հավելվածում նշված` ուսումնասիրության ենթակա գործով խախտման արձանագրմամբ վճիռ կայացվելու դեպքում աշխատանքային խումբը դադարեցնում է տվյալ գործի ուսումնասիրությունը:

II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Աշխատանքային խումբը կազմված է վեց անդամից` Հայաստանի Հանրապետության վարչապետի և սույն որոշման N 3 հավելվածով թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների երեք ներկայացուցիչներից: Աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատվում է սույն որոշման N 2 հավելվածով:

8. Աշխատանքային խմբի անդամն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, ինչպես նաև սույն աշխատակարգով:

9. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցները) միջամտությունը աշխատանքային խմբի գործունեությանը:

10. Աշխատանքային խումբը սույն աշխատակարգի 2-րդ կետով սահմանված խնդիրներն իրականացնելիս առաջնորդվում է նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ գործող մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմինների իրավական դիրքորոշումներով:

11. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործել խմբի գործունեության շրջանակներից դուրս, անձնական կամ մասնավոր այլ նպատակներով, հրապարակել դրանք կամ այլ կերպ հասանելի դարձնել հասարակությանը: Խմբի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պարբերաբար հանրությանը տեղեկացնում է աշխատանքների ընթացքի և միջնաժամկետ արդյունքների վերաբերյալ:

12. Աշխատանքային խումբն իր գործունեության շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնի աջակցությամբ կարող է ստանալ իր կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի պատճեններն ամբողջությամբ` բացառությամբ պետական գաղտնիք կազմող նյութերի, ինչպես նաև կարող է պետական իրավասու մարմիններ ուղարկել հարցումներ, ստանալ պատասխաններ, պարզաբանումներ:

13. Քրեական գործերում առկա փորձաքննության արդյունքների ոչ բավարար հիմնավորվածության կամ դրանց ում դատավարական կանոնների ենթադրյալ խախտումների առկայության վերաբերյալ դիտարկումներն աշխատանքային խմբի կողմից ամրագրվում են խորհրդատվական եզրակացությունների մեջ:

14. Աշխատանքային խումբը յուրաքանչյուր գործով ուսումնասիրությունն սկսելուց առաջ և գործով եզրակացությունը կազմելուց առաջ հանդիպում է տվյալ գործով տուժողի իրավահաջորդի (իրավահաջորդների) հետ:

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

15. Աշխատանքային խումբը սույն աշխատակարգով նախատեսված քրեական գործերից յուրաքանչյուրի ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում իր գործունեության և դրա արդյունքների մասին գրավոր խորհրդատվական եզրակացություն, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բանավոր պարզաբանումներ: Եզրակացությունների համառոտ` նախաքննության կամ պետական գաղտնիք, ինչպես նաև անձնական տվյալ հանդիսացող տեղեկություններ չպարունակող տարբերակները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից:

16. Եզրակացությունները կազմվում են աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի կողմից ուսումնասիրության առարկա յուրաքանչյուր գործի կապակցությամբ ներկայացված գրավոր կարծիքների հիման վրա: Եթե խնդրո առարկա որևէ հարցի վերաբերյալ խմբի անդամներին չի հաջողվում ձևավորել միասնական մոտեցում, ապա խորհրդատվական եզրակացությունների մեջ շարադրվում են խմբի անդամների կողմից գրավոր ներկայացված բոլոր կարծիքները:

17. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբը կարող է իր կողմից վեր հանված առանձին հարցերի վերաբերյալ եզրակացություններն ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման N 1 հավելվածով նախատեսված Փաստահավաք հանձնաժողովին:

18. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերի ուսումնասիրության և դրա արդյունքում կազմված բոլոր գրավոր խորհրդատվական եզրակացությունները, իսկ անհրաժեշտության դեպքում’ նաև բանավոր պարզաբանումները Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելուց հետո:

Հավելված 2-ի համաձայն աշխատանքային խմբի կազմում են՝

Աննա Վարդապետյան – ՀՀ վարչապետի օգնական,
Արայիկ Պապիկյան – փաստաբան, արտոնագիր թիվ 970,
Դավիթ Գյուրջյան – փաստաբան, արտոնագիր թիվ 1897,
Զարուհի Մեջլումյան – փաստաբան, արտոնագիր թիվ 2511,
Լալա Բեգոյան- ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ,
Պետիկ Մկրտչյան – ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար:
Հավելված 3-ի համաձայն ուսումնասիրության ենթակա ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը․

Հ/Հ – Զինծառայող – Գործի համար

Տիգրան Սուրենի Օհանջանյան – 90603807,
Լևոն Արսենի Թորոսյան – 90753018,
Վալերիկ Ազատի Մուրադյան – 90951310,
Արթուր Սումբատի Ղազարյան – 90150611,
Արման Հովսեփի Մուրադյան – 90857913,
Արսեն Արթուրի Մխիթարյան – 90757016,
Անդրանիկ Արմենի Մկրտչյան – 90556717,
Էմիլ Գագիկի Մաթևոսյան – 90404996։
Իրավաբան.net

Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ