Հայերեն
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութ Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե 

Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսությունում շարունակվում է որոշակի աճ արձանագրվել, տնտեսական նոր մարտահրավերներն իրենց արդեն զգալ են տալիս։ ՀՀ տնտեսական ակտիվությունն սկսել է դանդաղել, քանի որ այն հիմնականում պայմանավորված էր ոսկերչական ապրանքների վերաարտահանմամբ, որի ծավալները կտրուկ նվազել են վերջին շրջանում։ Իրավիճակը բարվոք չէ տնտեսության մյուս ճյուղերում, սակայն այն չի զգացվել կամ քողարկվել է ոսկերչական ոլորտի սրընթաց աճի պայմաններում։ Շինարարության ոլորտում ևս, որը մի ժամանակ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն էր, արգելակման տեմպերն արդեն նկատելի են։ Այս տարվա հուլիսին շինարարության աճը կազմել է 17,7 %՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0,3 տոկոսային կետով։

Սկսել են աճել, բնակչության միջոցների հաշվին, հիմնականում հիպոտեկային վարկերով իրականացվող շինարարության ծավալները, այն դեպքում, երբ նախկինում աճը տեղի էր ունենում հիմնականում կազմակերպությունների միջոցների հաշվին: Բացի այդ, ռուս ռելոկանտների՝ Հայաստան տեղափոխվելու արդյունքում անշարժ գույքի շուկան դեռևս գերտաքացած վիճակում է, ու սպասվում է, որ բարձր գնային փուչիկը պայթելու է՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։ Մյուս կողմից էլ՝ էական դանդաղում է նկատվում նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, առևտուրը, ծառայությունները, արտահանումը և ներմուծումը։ Պատահական չէ, որ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,2 %` հունիսի նկատմամբ դանդաղելով 0,8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի արգելակմամբ:

«Լույս» հիմնադրամը տնտեսության ճյուղերում նկատվող այս գործընթացի մասին հատուկ վերլուծություն է ներկայացրել՝ ի մասնավորի արձանագրելով, ու աճի տեմպերի դանդաղումն ազդում է նաև պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների վրա։ Ուստի, այս հանգամանքով է պայմանավորված, որ պետբյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային։ Պակասուրդի չափը էական գումար է կազմել՝ 58 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային: Այս ամենին զուգահեռ, բիզնեսի զարգացումը խթանելու ու աճի նոր ազդակներ հաղորդելու փոխարեն կառավարությունը հընթացս նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնց նպատակը բիզնեսին նոր հարկային պարտավորություններով խեղդելն ու ամեն գնով դեպի պետբյուջե գումարների ներհոսք ապահովելն է։ Իսկ բիզնեսի համար հարկային բեռի ավելացումն իր հերթին հանգեցնում է թանկացումների, քանի որ տնտեսվարողները շահույթից չզրկվելու համար բարձրացնում են գները։ Թանկացումներն էլ առաջին հերթին հարվածում են սպառողի գրպանին։

Տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունենում նաև շուկայում առկա ապրանքների թանկացումները, հատկապես՝ էներգակիրների։ Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով: Միայն հուլիսի ընթացքում հեղուկ գազը թանկացել է 54,3 %-ով։ Մեր երկրում թանկացումները շատ հաճախ տեղի են ունենում անհարկի ու չեն արտացոլում միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները։ Նույնիսկ հնարավոր է հակաշուկայական գների ձևավորում։ Օրինակ՝ միջազգային շուկայում կարող է էներգակիրների գները որոշակի իջնեն, սակայն Հայաստանում բարձրանան։ Բազմիցս է խոսվել այն մասին, որ հատուկ պայմաններ են ստեղծվում, որ որոշ տնտեսվարողներ ուղղակի գերշահույթներ ստանան։ Բացի այդ, աննախադեպ թանկ են պտուղբանջարեղենի գներն այն պարագայում, երբ Հայաստանը գյուղատնտեսական երկիր է։ Ու քաղաքացիները դժվարություններ են ունենում իրենց սպառողական զամբյուղն ապահովելու հարցում, քանի որ նրանց եկամուտները հիմնականում նույնն են մնացել։

Բայց մինչ տնտեսության աճը դանդաղում է, պետական պարտքի ցուցանիշները շարունակում են աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Պետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից նոր վարկային պարտավորություններ վերցնել իր վրա։ Արդեն այս տարվա հունիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 12,2 մլրդ դոլար, որից 6,3 մլրդ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 5,9 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը: Ըստ էության, բյուջեի պակասուրդն իշխանությունները փորձում են լցնել դրսից ստացված վարկերի հաշվին, որը ծանր բեռ է դառնալու պետության համար արդեն հետագայում։ Բնական է, որ վարկերի տոկոսները Հայաստանը պետք է վերադարձնի հիմնականում արտարժույթով։ Բայց Հայաստանի միջազգային համախառն պահուստները ևս նվազում են՝ կրճատվելով տարեկան 17,3 %-ով կամ 715 մլն դոլարով, մինչդեռ մեկ տարի առաջ արձանագրվել էր 16,3 % կամ 580 մլն դոլարի աճ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ