Առաջին անգամն ենք մենք Արցախի անկախության օրվանն ականատես լինում՝ հայաթափված Արցախով
ՔաղաքականությունԱռաջին անգամն ենք մենք Արցախի անկախության օրվանն ականատես լինում՝ հայաթափված Արցախով. պատմության մեջ նման բան չի եղել, Արցախը երբեք հայաթափված չի եղել: Մեզ համար, բնականաբար, Արցախի էջը փակված չէ:
Արցախը մեր հայրենիքն է, այն պետք է լինի հայկական, եւ Արցախի անկախության օրվանն ընդառաջ ասում ենք, որ այս պահին հայ ժողովրդի ջանքերը պետք է լինեն մեկ բանի ուղղված՝ միջազգային խաղաղապահների մանդատի ներքո արցախցիների վերադարձն ապահովելու:
Հայաստանի իշխանության կողմից, նրա թողտվությամբ Արցախի հանձնումն Ադրբեջանին, Արցախում էթնիկ զտումը մեծագույն հանցանք է ու հանցանք է ոչ միայն հայ ժողովրդի շահերի, այլև մարդկության դեմ: