Ինչպե՞ս պարզել սմարթֆոնում կա վիրուս, և ի՞նչ անել, եթե այն կա
ՏեսանյութերԿիբեռանվտանգության փորձագետ Ալեքսեյ Կուրոչկինը Pravda.Ru-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչպես կարելի է պարզել, թե արդյոք ձեր սմարթֆոնում կա տրոյական վիրուս, թե ոչ, և եթե այո, ապա ինչ է պետք անել։
Ըստ նրա՝ սմարթֆոնում լրտեսելու համար կիրառվող նման վիրուսի առկայության մասին կարող է վկայել բարձրախոսում աղմուկը, սարքի կասկածելի փոփոխությունները, օրինակ՝ տաքացումը, մարտկոցի լիցքի՝ սովորականից ավելի արագ սպառումը, կամ երբ սարքն սկսում է դանդաղ աշխատել համացանցից օգտվելիս կամ չաշխատել ընդհանրապես։ Նման անոմալիաներ նկատելու համար խորհուրդ է տրվում ներբեռնել ցանկացած հակավիրուս։
«Եվ երբ տեսնեք, որ հակավիրուսը ցուցադրում է հաղորդագրություն, որ ինչ-որ ծրագիր, որը վերջերս ներբեռնել եք, փոխանցում է ձեր տվյալները ինչ-որ տեղ, ապա միգուցե ավելի լավ կլինի կլինի հրաժարվել այս ծրագրից, ջնջել այն»,- նշել է նա։
Ի՞նչ անել
Եթե սմարթֆոնում հայտնաբերել եք տրոյական վիրուս, որն օգտագործվում է կիբեռլրտեսության համար, ապա, ըստ փորձագետի, անհրաժեշտ է ջնջել ձեր հեռախոսի բոլոր տվյալները: