Իրանում ութ մարդ է մահապատժի ենթարկվել
ՄիջազգայինՆախօրեին Իրանի երկու բանտերում ութ մարդ մահապատժի է ենթարկվել, հայտնում են իրանական իրավապաշտպան կազմակերպությունները։
Նշվում է, որ Իրանն այս տարի մահապատժի է ենթարկել առնվազն 376 մարդու:
Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ այս տարվա առաջին կիսամյակում մահապատիժների թիվը նվազել էր:
Նախագահական ընտրությունների ժամանակ մահապատիժների դադարից հետո դրանք նորից վերսկսվեցին։