Ռոստովի մարզում արդեն երրորդ օրն է չի հաջողվում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթային պահեստում բռնկված հրդեհի տարածքը կազմում է 10 հազար քառակուսի մետր, РИА Новости-ին հայտնել է Պրոլետարսկի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գորնիչը։
«Դիզվառելիքը այրվում է. Հրդեհը սաստիկ է, բայց վերահսկելի»,- ասել է պաշտոնյան։
Կիրակի օրը Պրոլետարսկի ղեկավարը հայտնել է, որ Ռոստովի մարզի հարավ-արևելքում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել, և դիզվառելիքը բռնկվել է Պրոլետարսկի արդյունաբերական պահեստների տարածք ընկած բեկորների պատճառով։
Հաղորդվել է, որ հրդեհը մարելիս 41 հրշեջ է տուժել, քաղաքում արտակարգ դրություն է մտցվել։