Հնդկաստանի վարչապետ Մոդին կմեկնի Ուկրաինա, հանդիպում կունենա Զելենսկիի հետ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 23-ին պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա։
«Սա Հնդկաստանի կառավարության ղեկավարի առաջին այցն է մեր երկիր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ»,- օգոստոսի 19-ին հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից։
Սպասվում է, որ հանդիպման ընթացքում Զելենսկին և Մոդին կքննարկեն երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։ Բացի այդ, նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրել երկու երկրների միջեւ, հաղորդում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Իր հերթին, Bloomberg-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Մոդին մտադիր է «հավասարակշռել հարաբերությունները Վաշինգտոնի և Մոսկվայի միջև», համաձայնել է հաղորդագրություններ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու միջև, սակայն հրաժարվել է «ցանկացած ձևով խաղաղապահության առաքելության» Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Հնդկաստանի վարչապետը, անվտանգության նկատառումներից ելնելով, Կիև կժամանի ընդամենը մի քանի ժամով, և նրա այցից հետո, ամենայն հավանականությամբ, որևէ էական հայտարարություններ չեն լինի։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ այս ուղևորության ընթացքում կքննարկվի Հնդկաստանի համար ռազմանավերի և օդանավերի շարժիչներում օգտագործվող գազային տուրբինների արտադրության գործարքը: