Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ ներկա գտնվելու «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագրին
ՏեսանյութերՍիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Ազատության հրապարակ՝ ներկա գտնվելու «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագրին, որի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» համերգները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 20:00-ին: