Օգոստոսի 12-18-ը հայտնաբերվել և ոչնչացվել է 12 828 կգ կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված
Տեսանյութեր«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է։ Նպատակը՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումն է:
Օգոստոսի 12-ից 18-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 12 828 կգ կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված:
Տնամերձ 27 հողամասում հայտնաբերվել է կանեփի 1263 բույս: