Սերբիան աշնանը Ռուսաստանից ակնկալում է բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ
ՏնտեսությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերբիայի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ և առավել բարենպաստ պայմաններ աշնանը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։
Սերբիայի փոխվարչապետն օգոստոսի 12-15-ը աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանում, որի ընթացքում զրույց է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ։
«Արտոնյալ գներով գազի մատակարարման մեր պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա մայիսին: Եվ մենք խոսեցինք սեպտեմբերին երկարաձգման մասին բանակցություններ սկսելու մասին, քանի որ սպասելու առիթ չկա: Ակնկալում ենք, որ համաձայնագիրը կերկարաձգվի, կստանանք լավագույն և բարենպաստ պայմաններ»,-ասել է փոխվարչապետ Վուլինը: