Բելառուսի ԿԸՀ-ն պատրաստ է ընտրությունների անցկացմանը ցանկացած պահի. Իգոր Կարպենկո
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել ցանկացած պահի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Բելառուսի ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն:
«Օրենսդրության համաձայն՝ ելնելով Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունից 2020թ., նախագահի ընտրությունների անցկացման վերջին ժամկետը լինելու է 2025թ. հուլիսի 20-ից ոչ ուշ։ Ընտրությունների նշանակման մասին որոշումը ընդունում է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը»,-Բելտայի փոխանցմամբ՝ ասել է Իգոր Կարպենկոն։
«Պետք է ընդգծել, որ նախագահական ընտրություններն ավարտում են այն մասշտաբային քաղաքական արդիականացումը, որը սկսվել է հանրապետական հանրաքվեով՝ փոփոխություններ եւ լրացումներ մտցնելով Բելառուսի Հանրապետության Սամանադրության մեջ 2022թ.։ Եվ տրամաբանական է, որ նախագահի ընտրությունները, որպես իշխանության կարեւոր ճյուղ, որը համակարգում է իշխանության մյուս ճյուղերը, բավական կարևոր ինստիտուտ է այդ քաղաքական արդիականացման մեջ։ Ուստի կսպասենք Ներկայացուցիչների պալատի որոշմանը։ ԿԸՀ-ն պատրաստ է ընտրությունների անցկացմանը ցանկացած պահի»,-հավելել է նա: