Ռուսաստան մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացիները պետք է պարտադիր հարցազրույց անցնեն
ՄիջազգայինՌուսական վիզա ստանալ ցանկացող օտարերկրացիները պետք է անձնական հարցազրույց անցնեն հյուպատոսական աշխատակցի հետ: Դա բխում է ՌԴ կառավարության նոր որոշումից։
Զրույցը կանցկացվի «ուղևորության նպատակի և Ռուսաստանում գտնվելու պայմանների վերաբերյալ տեղեկության ճշգրտության լրացուցիչ ստուգման համար»:
Հարցազրույցի ընթացքում կարելի է տրամադրել վիզա ստանալու նպատակը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր: Այս նորամուծությունը էլեկտրոնային մուտքի արտոնագրերի վրա չի տարածվի։
Մոտ 70 երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել Ռուսաստան առանց մուտքի արտոնագրի՝ դրանք հիմնականում նախկին ԽՍՀՄ, Լատինական Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի երկրներն են։
55 երկրների բնակիչներ (ներառյալ Եվրամիության երկրները, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ճապոնիան) էլեկտրոնային մուտքի արտոնագիր են ստանում 2023 թվականի օգոստոսից։