5-րդ հարկի բնակարանի պատուհանից 3 տարեկան երեխա է ընկել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրասնոյարսկում 5-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից երեք տարեկան երեխան ընկել է և ողջ մնացել, սակայն ծայրահեղ ծանր վիճակում է, հայտնում է Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի Հանրապետության պետական բժշկական ծառայությունը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեխան բնակարանում գտնվել է մոր և նրա 16-ամյա եղբոր հետ։ Հինգշաբթի երեկոյան, երբ մայրը խոհանոցում ճաշ էր պատրաստում, երեխան բարձրացել է պատուհանագոգին և բաց պատուհանից ընկել։
«Երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի տրավմատիկ վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ, նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, և ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է Բժշկական կենտրոնի պարզաբանման մեջ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live