Ռուսաստանն ու Ուկրաինան Կուրսկի մարզում ռազմագերիների փոխանակման շուրջ բանակցություններ են սկսել. Financial Times
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի իշխանությունները բանակցություններ են սկսել Ռուսաստանի հետ Կուրսկի մարզում մարտերի ընթացքում կողմերից գերեվարված ռազմագերիների փոխանակման շուրջ, գրում է Financial Times-ը։
Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը նախօրեին ազգային հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան կապվել է իր հետ՝ փոխանակման մանրամասների քննարկումը սկսելու համար: Ինքը՝ Մոսկալկովան, դա չի մեկնաբանել, հայտնել է BBC-ն։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, որը պատասխանատու է ուկրաինական կողմի բանակցությունների համար, FT-ին հաստատել է, որ աշխատում է փոխանակման շուրջ։
Ռուս պաշտոնյաներն ավելի վաղ ակնարկել էին, որ Մոսկվան կարող է դադարեցնել գերիների փոխանակումը։ Սակայն Լուբինեցն ասել է, որ Մոսկալկովայի հետ իր զրույցը հույս է տվել, որ կողմերը շուտով կարող են առաջ շարժվել:
Ըստ նրա՝ Մոսկվան և Կիևը գերիների վերաբերյալ տեղեկություններ են փոխանակում։ Լյուբինեցը միաժամանակ նշել է, որ տեղեկացրել է ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որ ռուս ռազմագերիների իրավունքները պաշտպանված են, և Ուկրաինան ցանկացած պահի պատրաստ է շարունակել Ժնևի կոնվենցիայի վրա հիմնված փոխանակման գործընթացը: