Սարատովի մարզում բաղնիքում բռնկված հրդեհից երեխա է մահացել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սարատովում մասնավոր բաղնիքում բռնկված հրդեհի հետևանքով չորս տարեկան տղա է մահացել, հայտնում է ԱԻՆ տարածքային գլխավոր վարչությունը։
Մոսկվայի ժամանակով ժամը 10.52-ին (9.52-ին) հաղորդում է ստացվել, որ Սվինցովկա գյուղում այրվում է բաղնիք, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի՝ 2019 թվականին ծնված:
ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչությունը Telegram-ի իր ալիքում նշում է, որ քննիչները դատավարական հետաքննություն են սկսել առանձնատան տարածքում գտնվող բաղնիքում հրդեհը մարելուց հետո հայտնաբերված երեխայի մահվան փաստով։