ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել (տեսանյութ)
ՏեսանյութերՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Տյումենի մարզում ահաբեկչություն նախապատրաստելու համար երկու մարդ է բերման ենթարկվել, հաղորդում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ձերբակալվել է ՌԴ երկու քաղաքացի, որոնք մասսայական սպանությունների գաղափարախոսության կողմնակիցներ են, ովքեր ծրագրել էին ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի դնել Տոբոլսկ քաղաքի ներքին գործերի մարմիններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունից հավելել են, որ բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվել «Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ահաբեկչություն կատարելու նախապատրաստում» հոդվածով, և նրանք ձերբակալվել են։
Հայտնի է նաև, որ գործով անցնող անձինք մեսենջերի միջոցով կապի մեջ են եղել անհայտ անձի հետ։
Նրանց թաքստոցում հայտնաբերվել է 2 «Մոլոտովի կոկտեյլ» և ինքնաշեն պայթուցիկ սարք, որոնք տեղում ոչնչացվել են։ Մեղադրյալների մոտ հայտնաբերվել են նաև ռումբերի բաղադրամասեր, իսկ նրանց հեռախոսներում եղել են հրահանգներ և տեսանյութեր:
Կատարվել են հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։