Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ՌԴ տարածքում առաջխաղացումը «լավ է ընթանում»
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ Կուրսկի մարզում առաջխաղացումը «լավ է ընթանում»: Այս մասին Զելենսկին հայտնել է օգոստոսի 14-ի իր երեկոյան տեսաուղերձում։
«Կուրսկի մարզում մեր առաջխաղացումն այսօր լավ է ընթանում, մենք հասնում ենք մեր ռազմավարական նպատակին։ Մեր պետության համար «փոխանակման ֆոնդը» զգալիորեն համալրվել է», - ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Կուրսկում վերցված ռուսաստանցի ռազմագերիներին, որոնց հետագայում հնարավոր կլինի փոխանակել ուկրաինացի զինվորների հետ։
Զելենսկին նշել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն աշխատում են այնպես, ինչպես հարկն է, սակայն «կան բաներ, որոնք հնարավոր չէ անել ԱԹՍ-ներով»։
«Մեզ այլ զենքեր են անհրաժեշտ՝ հրթիռային զենքեր, և մենք շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ Ուկրաինային մեծ հեռահարության զենքերի (խմբ.՝ մատակարարման) շուրջ որոշումների ուղղությամբ», - ասել է Զելենսկին։
Կիևը պնդում է, որ Ուկրաինան Կուրսկի մարզում վերահսկում է ավելի քան 1000 քառ. կմ տարածք։