Կուրսկի շրջանի 74 բնակավայր գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Զելենսկի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի գործողության մասին։
Նրա խոսքով, չնայած բարդ ու ինտենսիվ մարտերին, ուկրաինական ուժերը շարունակում են առաջ շարժվել Կուրսկի շրջանում։
Զելենսկին ասել է, որ տարածաշրջանի 74 բնակավայր այժմ գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։
Զելենսկին նաև ասել է, որ մշտապես կապի մեջ է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ, ով զեկուցում է ճակատում տիրող իրավիճակի և Կուրսկի շրջանում գործողության առաջընթացի մասին։