Ուկրաինայի իշխանությունները նախապես չեն զգուշացրել Միացյալ Նահանգների վարչակազմին Կուրսկի շրջանի վրա ուկրաինական ԶՈւ-ի հարձակման մասին. Պենտագոն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի իշխանությունները նախապես չեն զգուշացրել Միացյալ Նահանգների վարչակազմին Կուրսկի շրջանի վրա ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին։
Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, Կիևը մեզ նախապես չԻ տեղեկացրել։ Այո, մենք խորհրդակցություններ ենք անցկացնում»,- պնդել է նա։
Պենտագոնի պաշտոնյայի խոսքով՝ Կուրսկի շրջանում ամերիկյան զենքի կիրառմամբ հարվածներ հասցնելը համապատասխանում է ԱՄՆ քաղաքականությանը։
«Առայժմ ես կասեի, ոՐ, ըստ մեր գնահատականների, դրանք մեր հաստատած քաղաքականության շրջանակներում են, այդ քաղաքականությունը չի փոխվել, մասնավորապես, ամերիկյան զենքի կիրառման մասով»,- ասել է Ռայդերը։