Վրաստանի հետ սահմանին ավելի քան 1400 ավտոմեքենա է կուտակվել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի հետ սահմանին՝ Հյուսիսային Օսիայի տարածքում, ավելի քան 1400 միավոր տրանսպորտ է կուտակվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հանրապետության տարածքում 1450 միավոր ավտոտրանսպորտ է կուտակվել ճանապարհներին, որոնցից 980-ը գտնվում է հատուկ կայանատեղերում: Էլեկտրոնային հերթում գրանցված է 4870 միավոր տրանսպորտ», - հայտնել է Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևն աշխատակազմի խորհրդակցության ժամանակ։
Ընդհանուր առմամբ, անցած շաբաթ երկու ուղղություններով «Վերին Լարս»-ով սահմանը հատել է ավելի քան 30 հազար տրանսպորտ։
Ռազմավիրական ճանապարհը գործում է սովորական ռեժիմով, սակայն սահմանին մարդատար տրանսպորտի ավելացման և մեծ բեռնատարների համար նախատեսված կայանատեղերի գերբեռնվածության պատճառով Հյուսիսային Օսիա մուտքի սահմանափակումներ են մտցվել։
Ճանապարհը Վլադիկավկազից Թբիլիսի է տանում Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։