Հայերեն
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» 

Ավարտվեցին Փարիզի օլիմպիական խաղերը, մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապավտորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ. Ծառուկյան

Սպորտ
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ավարտվեցին Փարիզի օլիմպիական խաղերը։
Աշխարհը մոտ երկու շաբաթ ապրում էր Փարիզով։ Սա ազգերի և պետությունների խաղաղ մրցակցության գեղեցիկ հարթակ էր, և մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապավտորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ։
Ցավոք, Փարիզ-2024-ը տեղի ունեցավ աշխարհում լարվածության, մարդկային ողբերգությունների, չդադարող պատերազմների, Բաքվի բանտերում անարդարացիորեն պահվող մեր հայրենակիցների պայմաններում։
Այս փաստի շուրջ ես բոլոր առիթներով փորձել եմ ուշադրություն հրավիրել։
Ցավոք, այս գեղեցիկ միջոցառմանը ոչ մարզական պատճառներով չկարողացան մասնակցել բազմաթիվ ուժեղագույն մարզիկներ տարբեր երկրներից։
Ցավոք, տեղ գտան նաև նկատելի մրցավարական անարդարություններ, որոնցից տուժեցին շատ մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող։
Այսքանով հանդերձ, Փարիզ-2024-ը լավ կազմակերպված, փայլուն միջոցառում էր։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին, մեր պատվիրակության բոլոր անդամներին։ Կատարված էր շատ մեծ ծավալի աշխատանք, որը սովորաբար աննկատ է մնում մարզասերների և հասարակության համար։
Շնորհակալություն մեր մարզիկներին՝ այս դժվար օրերին մեր ժողովրդին ուրախության, հպարտության րոպեներ պարգևելու համար։
Մեր ժողովուրդն իսկապես ունի դրա կարիքը, և դուք դա արեցիք պատվով։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզասերներին՝ մեր անկեղծ, արժանապատիվ, մեր թանկ մարզասերներին։ Ամբողջ աշխարհի հայության շունչը զգացվում էր Փարիզում և ուժ էր տալիս մարզիկներին ու թիմին։
Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի և Փարիզի հայ համայնքներին։ Ամբողջ օլիմպիադայի ընթացքում նրանք մեզ հետ էին, մարզադահլիճներում էին՝ մարզիկներին ոգևորելով իրենց ներկայությամբ և ամեն հարցում օգտակար լինելու պատրաստակամությամբ։
Հայկական միասնականության, Հայաստան-սփյուռք միասնության լավագույն դրսևորումներին մենք ականատես եղանք օլիմպիական խաղերի ընթացքում, և մեր մարզիկների շնորհիվ մենք մոտ երկու շաբաթ միասնական էինք, ապրում էինք միասնական նպատակներով ու միասնական երազանքներվ։
Ինչ վերաբերում է զուտ մարզական արդյունքներին, ապա իհարկե բոլորս սպասում և ցանկանում էինք առավելագույնը։ Բայց իրական կյանքը, ինչպես միշտ, անում է իր շտկումները. մենք ունեցանք 3 արծաթ, 1 բրոնզե մեդալներ, և բոլորի աչքի առաջ էր, որ կարող էինք ունենալ ավելին։ Մի դեպքում մարզական բախտը չժպտաց, այլ դեպքում՝ մրցավարական որոշումները։ Մեր մարզիկներից ոմանք դեռ շատ երիտասարդ են, նոր են սկսել իրենց մարզական ընթացքը, և դեռ մեզ ցույց են տալու իրենց լավագույն արդյունքները։
Առջևում նոր մրցաշարեր են՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ։ Շատերի համար Փարիզը միայն սկիզբն էր։
Հատուկ ուզում եմ անդրադառնալ Վարազդատ Լալայանի ելույթին. նա չափազանց մոտ էր՝ հաղթելու համաշխարհային ծանրամարտի իրական լեգենդ Լաշա Տալախաձեին և, սպորտում չգրված օրենքի համաձայն, հռչակվելու մոլորակի ուժեղագույն մարդը։ Այս անգամ չստացվեց. հուզմո՞ւնքը խանգարեց, պատահականությո՞ւնը, չգիտեմ, բայց իմ կարծիքով, հանձինս Վարազդատի, մենք շուտով կարող ենք ծանրամարտի նոր լեգենդ ունենալ։ Մեր խնդիրն է՝ աջակցել և ոգևորել նրան և մարզիկների երիտասարդ սերնդին՝ հետագա հաջողությունների և հաջորդ օլիմպիադաների համար։
Ես, որպես Գագիկ Ծառուկյան, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, իմ աջակցությունն եմ հայտնում մեր բոլոր մարզիկներին, իսկ մարզասերներին վստահեցնում եմ, որ Փարիզի խաղերի ընթացքը և արդյունքները մեր թիմերը կօգտագործեն որպես կարևորագույն փորձ՝ շարունակության համար։ Կյանքը առաջ է գնում, և վաղվանից սկսվում են Լոս Անջելես-2028 -ի նախապատրաստական աշխատանքները։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ ժամանակ ունենանք ավելի հզոր պետություն, ավելի հաշտ հասարակություն, ու ավելի մեծաթիվ ու ուժեղ օլիմպիական հավաքական։

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան