Ճաքեր՝ դպրոցի ու այլ շինությունների պատերին. ինչ վնաս է հասցրել երկրաշարժը Երանոսում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինքս քիչ առաջ եմ վերադարձել Երանոս գյուղից, երկրաշարժի հետևանքով փլուզումներ չկան, միայն ճաքեր են առաջացել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը:
«Ճաքերն առաջացել են և՛ սեփական շինությունների, և համայնքային նշանակության շինությունների վրա, այդ թվում նաև դպրոցի»,- ասաց Հովեյանը:
Նա նշեց, որ հանձնաժողովը տեղում ուսումնասիրում և արձանագրում է կրած վնասները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 02:02-ին երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live