Արարատի մարզում «Opel»-ը կողաշրջված վիճակում հայտնվել է ջրատարում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Վալերի Ա․-ն՝ իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով, Ավշար գյուղի Խորենացի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի, որոնցից մեկը՝ 2 տարեկան աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վիրավորների ինքնությունը։