Զապորոժիեի ատոմակայանում խոշոր հրդեհ է բռնկվել. Ռուսաստանն ու Ուկրաինան մեղադրել են մեկը մյուսին (տեսանյութեր)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանում երեկ խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի կադրերն իր թելեգրամյան ալիքում հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ տեղի ունեցածի համար մեղադրելով ռուսական կողմին և հայտարարելով, որ իրենք սպասում են Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ու ամբողջ աշխարհի արձագանքին։
Ռուսական կողմն, իր հերթին, կատարվածի համար մեղադրել է Կիևին։ Ինչպես իր թելեգրամյան ալիքում հայտնել է Զապորոժիեի նահանգապետ Եվգենի Բալիցկին, ԱԷԿ-ում հրդեհը բռնկվել է ուկրաինական զորքերի կողմից Էներգոդար քաղաքի գնդակոծությունից հետո։ Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել ատոմակայանի հովացման համակարգում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածից հետո Կիևին մեղադրել է միջուկային ահաբեկչության համար։
Հաղորդվում է, որ ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է։ Ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ը, հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել, հրդեհը մարվել է։
Ավելի ուշ միջադեպին անդրադարձել է նաև ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ընդգծելով, որ Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգությանը վտանգ չի սպառնում։
«Փորձագետների թիմը տեղեկացվել է, որ այսօր անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարձակում է տեղի ունեցել կայանի հովացման աշտարակներից մեկի վրա: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հաստատել է, որ դա չի ազդի միջուկային անվտանգության վրա»,- ասված է ՄԱԳԱՏԷ-ի տարածած հայտարարության մեջ։
Հրդեհի կադրերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live