Հայերեն
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան

ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ՝ Սիսիանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին

Հասարակություն

Սիսիանի պատկերասրահը, որ գործում է 1996 թվականից, հաստատուն տեղ ունի տարածաշրջանի մշակութային քարտեզի վրա։ Բայց և հատկապես վերջին տարիներին հիմնանորոգելու խնդիր էր ծագել։ Այսօր արդեն պետական միջոցներով և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ մասնաճյուղը նորովի է ներկայնում արվեստասերին։

Օգոստոսի 7-ին տեղի ունեցավ նորոգված և արդիականացված պատկերասրահի բացման արարողությունը։ Տոնական շունչը սկսվում էր մասնաճյուղի բակից, որտեղ պատանի գեղանկարիչները, նկարակալի առջև նստած, իրենց ընկալումներն էին հաղորդում թղթին։

Հանդիսությանը մասնակցում էին Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, հրավիրված անձինք մայրաքաղաքից և այլ վայրերից, պարզապես արվեստասերներ։

Պատկերասրահի վերաբացումը նվիրված էր ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Սիսիանի պատկերասրահում բացվել էր արվեստագետի մեկդարյա հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն, որ ընդգրկում էր գեղանկարչի՝ տարբեր տարիների ստեղծագործությունները՝ «ՔԱՋՎԱՐԴԵՐ, 1961», «ԱՌԱՎՈՏ, 1974», «ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ, 1963» և այլն։

Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վերաբացման առիթով բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին Մարինա Հակոբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանը, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչ Արևհատ Ամիրյանը, Զաքար Խաչատրյանի որդին՝ Արամ Խաչատրյանը, ով երախտագիտություն հայտնեց մասնաճյուղի նորոգումը նախաձեռնողներին և իրականացնողներին, նաև հավելեց, որ ուրախ կլիներ, եթե մասնաճյուղի նորոգումը լիներ հոր կենդանության օրոք։ Մարինա Հակոբյանն ու Անուշ Մուրադյանն իրենց խոսքում երախտագիտություն հայտնեցին Ազգային ժողովի պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանին, ում սրտացավության և աջակցության շնորհիվ ծրագիրն իրականություն դարձավ։

Արևհատ Ամիրյանն էլ ընդգծեց այն հանգամանքը, որ Զաքար Խաչատրյանի՝ Սիսիանի Սպանդարյան փողոցի առանձնատան կամարակապ պատին փակցված է եղել ցուցանակ՝ «Սիսիանի շրջանի կուլտուրայի տան արվեստի ստուդիա»։ 1961-ին Մերկուրովի և Կոջոյանի արվեստի ստուդիաներից հետո Զաքար Խաչատրյանի ստեղծած ստուդիան երրորդն էր հանրապետությունում և ծնունդ տվեց Սիսիանի գեղանկարիչների մի փաղանգի՝ սկսած Արտաշես Հովսեփյանից և Փարավոն Միրզոյանից մինչև մեր օրերի սկսնակ, շնորհալի գեղանկարիչներն ու քանդակագործները։

Բացման արարողությունից հետո «Սյունյաց երկիրը» դիմեց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանին՝ ներկայացնելու օրվա խորհուրդը։ «Հաճելի էր նկատել, որ բոլորի աչքերում և´ ուրախություն, և´ հետաքրքրություն, և´ ոգևորություն կար։ Իրականում դա ոչ հաճախ պատահող երևույթ է, ինչը, կարծում եմ, բնութագրում է սիսիանցիներին, ովքեր կարևորում են նման երևույթն իրենց տանը։ Այս պատկերասրահը միավորում է Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը։ Կարծում եմ՝ բոլորիս ջանքերով շատ շուտով նման խորհրդանշական օր ունենալու ենք նաև մեր մասնաճյուղում։ Իսկ օրվա ամենակարևոր խորհուրդն այն է, որ բոլորով միասին նշում ենք ականավոր գեղանկարչի 100-ամյակը»։

Այս ամենով հանդերձ մտահոգիչ է մնում պատկերասրահի տանիքի նորոգման խնդիրը։ Բացման արարողությունից հետո Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանն ու ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը քննարկում էին խնդիրը և փորձում համատեղ ուժերով լուծում գտնել։

Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննության