Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիան 9 կետով ընդլայնել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ցանկը։
Երկրի արտգործնախարարությունից նշել են, որ պատժամիջոցներ են սահմանվել պաշտպանական-արդյունաբերական համալիրի և Հանրապետության որոշ ուղղիչ գաղութների ղեկավարների նկատմամբ։
Սահմանափակող միջոցները տարածվել են Էլեկտրոնային հաշվողական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի և «ՍտանկոԳոմել» ու «Ռուխսերվոմոտոր» ձեռնարկությունների վրա։
Ուղղիչ գաղութների ղեկավարների դեմ սահմանված պատժամիջոցներն էլ ենթադրում են երկիր մուտքի արգելք և ակտիվների սառեցում դրանց հայտնաբերման դեպքում։