Բրիտանիան իր հին ռազմական բեռնատար ինքնաթիռները կվաճառի Թուրքիային
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան ծրագրում է Մեծ Բրիտանիայից ձեռք բերել «Lockheed Martin C-130J» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս ուղղությամբ թուրք-բրիտանական բանակցությունները հասել են ավարտական փուլին։ Այս մասի հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան այժմ այդ ինքնաթիռները փոխարինելու է «A400M Atlas» ինքնաթիռներով, այդ իսկ պատճառով «Lockheed Martin C-130J»-ները հանել է վաճառքի։
Ներկա պահին Թուրքիայի իր տրամադրության տակ ունի 18 միավոր «C-130J Hercules» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռ և պատրաստվում է մեծացնել իր ինքնաթիռների քանակը։
Հիշեցնենք, որ ամերիկյան «Lockheed Martin» ընկերության «C-130J Super Hercules» բեռնատար ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին։ «C-130J-30»-ը «C-130J»-ի մոդիֆիկացիան է, որն ավելի երկար է ու ավելի շատ տարողություն ունի։ Այս ինքնաթիռների անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 128 ուղևոր կամ մինչև 20 տոննա բեռ։ Առավելագույն արագությունը 671 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ մինչև 5250 կմ։