2024 թվականին ԱՄՆ-ը զենքի վաճառքից կարող է ավելի քան 100 միլիարդ դոլար վաստակել. Պենտագոն
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի եկամուտն արտասահմանում զենքի վաճառքից կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը մինչև 2024 ֆինանսական տարվա վերջ, ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ։
«2024 ֆինանսական տարում [երկրում ավարտվում է սեպտեմբերի 30-ին], արտերկրում զենքի վաճառքն արդեն կազմել է ավելի քան 80 միլիարդ դոլար և մինչև տարեվերջ կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը», - ասվում է այնտեղ։ Համեմատության համար նշենք, որ 2023 ֆինանսական տարում ԱՄՆ-ը զենքի վաճառքից վաստակել է 66,2 մլրդ դոլար, իսկ 2022 թվականին՝ 49,7 մլրդ դոլար։
Պենտագոնի տվյալներով՝ աշխարհում ամերիկյան զենքի պահանջարկն աճել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սկսել է զենք մատակարարել Ուկրաինային 2022 թվականին։