Սեն գետում հայտնաբերվել են բակտերիաներ. Փարիզ-2024
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Mediapart մասնագիտացված ընկերությունը հրապարակել է Փարիզի Սեն գետից վերցրած փորձանմուշների արդյունքները, հայտնում է RMC Sport-ը:
Պարզվել է, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ գետի ջուրը նորմային համապատասխանել է ընդամենը 2 օր:
Հուլիսի 30-ից և 31-ից բացի, մնացած բոլոր օրերին փորձանմուշները գերազանցել են տրիատլոնի միջազգային ֆեդերացիայի սահմանած նորմերը: Գետի ջրում հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ, էնտերոկոկեր ու ևս երկու բակտերիաների տեսակներ:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի մեկնարկից բազմաթիվ մարզիկներ դժգոհել էին Սեն գետի վիճակից, իսկ մարզումներն ու մրցումները հետաձգվել էին հորդառատ անձրևների պատճառով:
Հիշեցնենք, որ Սեն գետում անցկացվել են Փարիզ-2024-ի մի քանի մրցումներ, ինչպես նաև Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։