Ո՞ւմ չի սպառնում կորոնավիրուսը
ՀասարակությունՄեծածավալ ուսումնասիրությունների վրա աշխատել են ԱՄՆ-ի և Շվեյցարիայի գիտնականները։ Եվ ահա, թե ինչ է նրանց հաջողվել պարզել։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի –Sputnik. 2003 թվականի ատիպիկ թոքաբորբ բռնկման ժամանակ վարակված մարդը կարող է չվարակվել COVID-19–ով։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի և շվեյցարացի գիտնականները։ Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել է Nature ամսագիրը։
Փորձագետները պարզել են, որ սուր շնչառական համախտանիշ առաջացնող SARS-CoV վիրուսով վարակվելը նպաստում է հակամարմինների արտադրմանը, որոնց թիրախը S սպիտակուցն է։ Այն իր հերթին պատասխանատու է բջջի մակերեսին կորոնավիրուսի և ռեցեպտորների միացման համար։