ՌԴ-ում YouTube-ի աշխատանքի զանգվածային խափանում է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ-ում YouTube-ի աշխատանքի զանգվածային խափանում է, oգտատերերը բողոքում են, որ կայքը չի բեռնվում, տեսանյութերը հնարավոր չէ դիտել, գրում է forbes.ru-ն:YouTube-ի հետ կապված խնդիրներից բողոքել են տասնյակ հազարավոր օգտատերեր Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Եկատերինբուրգից և այլ խոշոր քաղաքներից:
Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը հուլիսի 25-ին ասել էր, որ շաբաթվա վերջ YouTube-ի արագությունը կնվազի 40%-ով, իսկ մինչև օգոստոսի 4-ը՝ 70%-ով։ Պատգամավորը նշել էր, որ այս միջոցն ուղղված է ոչ թե ռուս օգտատերերի դեմ, «այլ օտարերկրյա ռեսուրսի ադմինիստրացիայի դեմ, որը դեռ կարծում է, որ կարող է անպատիժ խախտել և անտեսել ՌԴ օրենսդրությունը»։
Խինշտեյնի խոսքով՝ դանդաղեցումը չի ազդի շարժական սարքերի վրա։