Թուրքիայում ԱՄՆ սկանդալային դեսպանը լքում է երկիրը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում ԱՄՆ սկանդալային դեսպան Ջեֆ Ֆլեյքը, ում առաջ նախկինում «փակել էր իր դռները» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հեռանում է երկրից՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտի պատճառով, գրում է Star թերթը։
2023 թվականի ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հրաժարվել է Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ հետագա շփումներից այն բանից հետո, երբ վերջինս հանդիպել է գործող նախագահի այն ժամանակվա մրցակից, միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։
Էրդողանն ընդգծել է, որ իր նստավայրի դռները «փակ են» դեսպանի համար, ով «այլևս չի կարողանա ներս մտնել»։ Հատկանշական է, որ այնուհետև Ֆլեյքը մասնակցել է Էրդողանի երդմնակալությանը և ընդունելությանը Թուրքիայի ղեկավարի նստավայրում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոն Բլինքենի Թուրքիա կատարած այցի ժամանակ։
«Դեսպան Ջեֆ Ֆլեյքը, որն ավարտել է Անկարայում իր պաշտոնավարումը, Anadolu գործակալության հետ խոսել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև հարաբերությունների, այստեղ իր կյանքի և դեսպանատան նստավայրում իր կնոջ՝ Շերիլ Ֆլեյքի հետ ժամանակ անցկացնելու մասին։ Նա գոհ է Թուրքիայում լինելուց, որ 3 տարի առաջ անհամբեր սպասում էր այստեղ գալուն, և որ այժմ իր համար շատ դժվար է հեռանալը»,-գրում է հրատարակությունը։