Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Պուտինին
ԻրավունքՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան Մեքսիկային խնդրել է ձերբակալել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա որոշի մեկնել Մեքսիկա՝ նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալությանը։ Այս մասին օգոստոսի 8-ին հայտնել է Մեքսիկայում Ուկրաինայի դեսպանատունը, գրում է korrespondent.net-ը:
Ուկրաինացի դիվանագետները հույս են հայտնել, որ Մեքսիկայի կառավարությունը գիտի, որ «Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է», որի նկատմամբ ուկրաինացի երեխաներին առևանգելու և բռնի կերպով Ռուսաստան տեղափոխելու կասկածանքով կալանավորման հրաման է արձակվել Միջազգային քրեական դատարանի կողմից, որի իրավասությունն ընդունում է Մեքսիկան։
«Մենք հավատում ենք, որ Մեքսիկայի կառավարությունը ցանկացած դեպքում կենթարկվի ձերբակալության միջազգային օրդերը՝»,- ասված է նամակում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Մեքսիկան Պուտինին հրավիրել է երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը։
2023 թվականին ՄՔԴ-ն Պուտինին ձերբակալելու օրդեր է արձակել՝ նրան մեղադրելով Ուկրաինայից հարյուրավոր երեխաների ապօրինի արտաքսման համար, և այժմ Ռուսաստանի նախագահը կարող է կալանավորվել բոլոր այն երկրներում, որոնք վավերացրել են Հռոմի ստատուտը։