Պաղեստինում հայտնել են, որ Իսրայելը Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 10 000 պաղեստինցու է ձերբակալել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի ուժայինների կողմից կալանավորված պաղեստինցիների թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 10 000-ը: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ պաղեստինյան Բանտարկյալների հարցերով հանձնաժողովը հայտնել է, որ ձերբակալություններն ուղեկցվում են ծեծով և ոստիկանական շների հարձակումներով, ունեցվածքի բռնագրավմամբ, վնասումով կամ ոչնչացմամբ, արտադատական դատաստաններով։ Հանձնաժողովի տվյալներով՝ միայն մեկ օրում Հորդանան գետի արևմտյան ափին հետապնդումների է ենթարկվել 26 մարդ։
Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 39 600-ը։ Այս ընթացքում բախումներ են տեղի ունեցել նաև Հորդանան գետի արևմտյան ափին: