Մեքսիկան նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավերներ է ուղարկել 208 երկրների ղեկավարների
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեքսիկայի իշխանությունները հանրապետության նոր նախագահ Կլաուդիա Շեյնբաումի երդմնակալության հրավերներ են ուղարկել 208 երկրների եւ 34 միջազգային կազմակերպությունների ղեկավարների։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել են Մեքսիկայի ԱԳՆ-ում։
«Մեր դիվանագիտական ընթացակարգերի համապատասխան՝ Մեքսիկայի կառավարությունը հրավերի դիվանագիտական նոտաներ է ուղարկել Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շեյնբաում Պարդոյի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար բոլոր երկրներին, որոնց հետ հարաբերություններ են հաստատված, եւ միջազգային կազմակերպություններին, որոնցում ներգրավված է երկիրը»,- նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում։
«Դրանց թվում են 208 օտարերկրյա ղեկավարներ եւ 34 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ»,- ավելացրել են Մեքսիկայի ԱԳՆ-ում։