Հայերեն
Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Լիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը

Քաղաքականություն

-Պարոն Կարապետյան, թույլ տվեք երախտապարտությունս հայտնեմ՝ Ալ Ջազիրա-ի հրավերն ընդունելու համար։ Կցանկանայի այս հարցազրույցում խոսել Հայաստանում տիրող առկա իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ Ձեր և «Համահայկական ճակատ»-ի տեսլականի մասին։ Նախ ասացեք, խնդրեմ, ինչն է հանգեցրել տվյալ իրավիճակի և ներքին ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Բողոքի ցույցերը հիմնականում կապված են երկու հանգամանքի հետ։ Առաջնինն ու ամենակարևորը բնակչության անվտանգությունն է, որը գործող իշխանությունը չի կարող ապահովել, իսկ երկրորդ մեծ խնդիրը սոցիալական հարցերն են, որոնք նույնպես լուծում չեն ստացել։ Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը Հայաստանի շուրջ կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնականում սուբյեկտիվ գործոններով․ իշխանության դիլետանտությամբ, տգիտությամբ՝ տվյալ հարցերում։ Այն պտույտէջքը, որի մեջ հայտնվեց Հայաստանը, աշխարհաքաղաքական այն փակուղին, որտեղ իշխանությունը հասցրեց երկիրը, բնականաբար, բողոքներ է առաջացնում Հայաստանում։ Վերջին 6 տարիներին, 2018 թվականից ի վեր, դիլետանտ իշխանությունը արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում մշտապես սխալներ է թույլ տվել։ Արդյունքում մենք պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, ավելի ուշ նույն իշխանությունը հանձնեց Արցախը։ Մենք կորցրեցինք մեր բարեկամներին, կորցրեցինք այնպիսի ռազմավարական գործընկեր, ինչպիսին է Ռուսաստանը, բայց նոր բարեկամներ ձեռք չբերեցինք։ Կան երկրներ, որոնք կարեկցում են Հայաստանին, բայց ո՛չ ավելին։ Եթե Ռուսաստանը տարածաշրջանային կայունության կողմնակից է, ապա այլ երկրներ տարածաշրջան մտնելու համար անկայունություն են առաջացնում։ Այս ամենը ազդում է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը խիստ դժգոհ է ազգային անվտանգության ներկա աստիճանից։ Ադրբեջանին անվերջ զիջումները ստորացնում են հայ ժողովրդին։ Դա հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայում տիրող իրավիճակը, երբ ստորագրվեց խաղաղության անարդար ու ստորացուցիչ պայմանագիրը, որը 1941 թվականին հանգեցրեց էլ ավելի մեծ պատերազմի։ Ես կարծում եմ, որ այսօր իրավիճակը տարածաշրջանում նույնանման է։

-Դուք բարձրացրեցիք շատ կարևոր մի հարց, որը հետաքրքիր է մեծ լսարանին ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ի պետություններում, այլև արաբական երկրներում և ամբողջ աշխարհում Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը դեպի Ռուսաստան կամ դեպի Արևմուտք։ Այսօր, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների ֆոնին, այս հարցը խիստ հրատապ է։ Կարծիք կա, որ ներկա իշխանությունը քայլեր է ձեռնարկում Արևմուտքի հետ ավելի մտերմանալու համար։ Շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ գնահատում են դա որպես Ռուսաստանից հեռացում։ Արդյոք գործող իշխանությունը ձգտում է մտերմանալ Արևմուտքի հետ, ի՞նչ կտա դա Հայաստանին։ Մյուս կողմից, որքանո՞վ է հասարարական կարծիքը կիսում կառավարության այս մտադրությունները։ Թե այն գերադասում է Ռուսաստանի հետ պատմական, դարեր տևող հարաբերություններ  պահպանե՞լ։

-Համաձայն եմ, Հայաստանի գործող իշխանությունն իրոք փորձում է շրջվել դեպի Արևմուտք։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ այնտեղ չեն սպասում։ Պաշտպանության նախարար լինելու օրոք ես հարցնում էի ղեկավար անձանց, թե ինչ հիմնավորումներ կան՝ արտաքին քաղաքականության ոլորտում դեպի Արևմուտք շրջվելու համար։ Ոչ ոք չկարողացավ ինձ պատասխանել։ Դրա միակ նպատակը զբաղեցրած պաշտոնին հնարավորինս երկար ժամանակ մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ ընդունել Հայաստանը Եվրամիություն կամ ՆԱՏՕ։ Մենք դա շատ լավ գիտակցում ենք։ Թուրքիան 15 տարի սպասում էր Եվրամիություն մտնելուն, և նրան չընդունեցին։ Վրաստանը նույնպես սպասում է, բայց, վիզային ռեժիմի չեղարկումից բացի (այն էլ՝ վերջերս գաղտնի կերպով որոշակի սահմանափակումների կիրառմամբ), ոչինչի չհասավ։ Վրացական բորժոմին Եվրոպայում չեն խմում, այն խմում են Ռուսաստանում։ Արտաքին քաղաքականության վեկտորի նման փոփոխություններ անելու համար հարկավոր են լրջագույն հիմնավորումներ։ Եվ ամենակարևորը․ արդյո՞ք մեզ սպասում են Արևմուտքում։ Ի՞նչ կարգավիճակում են մեզ այնտեղ պատկերացնում։ Դեպի Արևմուտք շրջվելու հենց առաջին փորձերից մենք կորցրեցինք Արցախը։ Հիշենք Վրաստանը․ նույն պարագաներում այն կորցրեց Աբխազիան, Հարավային Օսիան։ Նույնը՝ Ուկրաինան, որը կորցրեց Ղրիմը։ Բայց դա դեռ ամենը չէ։ Պատմականորեն մենք միշտ Ռուսաստանի հետ էինք։ Եվ, դուր է գալիս դա ոմանց թե ոչ, հենց Ռուսաստանի՛ շնորհիվ Հայաստանն այսօր պետականություն ունի։ Իշխանության այս քայլերը պարզապես արկածախնդրություն կարելի է համարել։ Ես չեմ գնահատում այս կամ այն վեկտորը, ես խոսում եմ որպես մարդ, ով վերլուծում է աշխարհագրական վիճակը։ Բացի այդ, հարևան երկրները, այդ թվում՝ նույն Թուրքիան ու Վրաստանը, դեմ են տարածաշրջանում Արևմուտքի ներկայությանը։

-Թույլ տվեք անցնել Հայաստանի համար շատ կարևոր հարցին խոսքը Ադրբեջանի հետ հարաբերությունների, Արցախի մասին է։ Առաջին հարցին Ձեր պատասխանից ես հասկացա, որ Դուք բացասական եք վերաբերվում Հայաստանի կառավարության՝ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ցուցաբերած դիրքորոշմանը։ Այնուամենայնիվ, Հայաստանի ու Ադրբեջանի տեղեկատվական դաշտում այս հարցի քննարկումը հանդարտվում է։ Բայց Դուք կարծում եք, որ հարցի լուծումն անարդար է։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունները հետագայում։

-Ես կարծում եմ, որ Արցախի հարցը լուծված չէ։ Մենք նույնիսկ չենք մոտեցել այս հարցի լուծմանը։ Հակառակը, մենք այնքան խճճեցինք այն, որ ես ուղղակի չեմ տեսնում լուծումներ՝ մոտակա ապագայում։ Երբ 1994 թվականին ստորագրվեց հրադադարի համաձայնագիր, Արցախյան առաջին պատերազմից հետո 30 տարի անց այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չէր բնակվում, թվում էր, թե հարցը լուծվեց։ Սակայն խաղաղության պայմանագիր չէր կնքվել, հակառակ կողմը 30 տարի պնդում էր, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է։ Պատմության տեսակետից՝ 30 տարին շատ չէ։ Եվ ահա, Արցախը զավթեցին։ Սխալ կլինի ասել, որ այս էջը շրջված է։ Նույնիսկ եթե Հայաստանի առկա իշխանությունը ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, Արցախի հարցն անպայման նորից կծագի։ Արցախում միանշանակ հայեր են ապրելու, և մենք գիտենք, ինչպես հասնել դրան, ունենք համապատասխան ճանապարհային քարտեզ։ Արցախը վերականգնելու է իր պատմական (շեշտում եմ այս բառը) կարգավիճակը, Ադրբեջանի իշխանությունը ի զորու չէ այն չեղարկել։ Ես կարծում եմ, վաղ թե ուշ մենք, իհարկե, համաձայնության կգանք։ Սակայն Ադրբեջանի ընտրախավն այսօր գոյատևում է զուտ հակահայկականության հաշվին։ Հավատացնում եմ, առանց դրա բողոքի ներքին շարժումներն Ադրբեջանում նորից գլուխ կբարձրացնեն։

-Ուզում եմ անդրադառնալ շատ կարևոր հարցին՝ Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։ Ինչպես հայտնի է, Հայաստանը Արաբական պետությունների լիգայի դիտորդ անդամ է հանդիսանում։ Հայ-արաբական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն։ Մեծ է հայկական սփյուռքը տարբեր արաբական երկրներում։ Հետաքրքիր է Ձեր կարծիքը Գազայում տեղի ունեցածի վերաբերյալ։ Այս բարդ իրավիճակից դուրս գալու ի՞նչ ճանապարհներ եք Դուք տեսնում։

-Հայաստանը ճանաչել է Պաղեստինը։ Ես՝ որպես հայ, ուզում եմ հարցնել․ իսկ ինչու՞ Հայաստանը չի ճանաչել Արցախը։ Եվ շատ հայերի մոտ ծագել է նույն հարցը։ Ես կարծում եմ, որ Պաղեստինի ճանաչումը ճիշտ քայլ է․ այդ ժողովուրդն իրավունք ունի ապրելու ինչպես ցանկանում է։ Այսօր պաղեստինցիներն անկախությանը հասնելու իրական հնարավորություն ունեն, ու կարծում եմ, պետք է գնալ մինչև վերջ, հիմա չի կարելի կանգ առնել, պետք է պայքարել։ Ես փոքր-ինչ նախանձությամբ եմ նայում, թե ոնց է այդ ազգը՝ զենքը ձեռքին, պաշտպանում իր երկիրը։ Իսրայելը մեկ ճանապարհ ունի՝ ճանաչել Պաղեստինի անկախությունը։ Այլ ելք չկա։ Կարծում եմ, այլապես ժամանակի ընթացքում Իսրայելը դժվար իրավիճակում կհայտնվի։ Ցանկացած ազգ գոյատևելու իրավունք ունի։ Բայց ագրեսորը պետք է պատժվի, այլընտրանք չկա։

-Պարոն Կարապետյան, շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար և հաջողություններ եմ Ձեզ մաղթում։

Գարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել