Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր Երևանում թափոնների կառավարման ոլորտում ունեն ներդրումային առաջարկներ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր Երևանում թափոնների կառավարման ոլորտում ունեն ներդրումային առաջարկներ:
Երևանի քաղաքապետի 15․07․2024թ․ հ․ 885-Ա կարգադրությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Երևան քաղաքում թափոնների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների քննարկման, ստացվող ներդրումային առաջարկների իրագործելիության գնահատման նպատակով։
Մշակվել է առաջարկի ներկայացման նվազագույն պահանջների ձևաթուղթ (հայերեն և անգլերեն), որպեսզի հնարավոր լինի ստանալ Երևանի քաղաքապետարանին հուզող հարցերի պատասխանները և համեմատել ծրագրերը։
Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, մինչև օգոստոսի 30-ը լրացված ձևաթուղթը կից ներդրումային առաջարկով կարող են ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն (հեռ․՝ 011-514-188, [email protected]):