Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը գազային ատրճանակnվ մի քանի անգամ կրակել է փեuայի nւղղnւթյամբ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHAYN.com-ի տեղեկություններով հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 23։55-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 10 հասցեում տղամարդը զենքով հարձակվել է մեկ այլ քաղաքացու վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Տեղում Երևանի բնակիչ 48-ամյա Լուսինե Ն․-ն հայտնել է, որ հուլիսի 19-ին ժամը 23։50-ին իր եղբայրը, Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Ն․-ն Անդրանիկի փողոցի 10 հասցեում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած գազային ատրճանակով 4-5 անգամ կրակել է իր ամուսնու՝ Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ի վրա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live