Նոր մանրամասներ 2 ընկերների մահվան դեպքից․ Ինչպես է տեղի ունեցել այն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոսկան Սարգսյանը դեպքից մանրամասներ է հայտնել իր ֆեյսբուքյան էջում։ Մասնավորապես գրել է․ Իջևանցի երիտասարդներից մեկի դին Աղստև գետից դուրս է բերվել, մյուսի մարմինը ջրասուզակները որոնում են:
Ազատամուտ գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Արտակ Չոբանյանից իմացա, որ օգոստոսի 5-ին Իջևան քաղաքից 3 ընկերներ, երիտասարդներ լողացել են Ազատամուտ գյուղի և Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրի մեջտեղում գտնվող ջրամբարում։ Այդ ջրամբարն առկա է ոռոգման նպատակներով վաղուց կառուցված պատվարի մոտ։ Պատվարի մոտ լողանալը վտանգավոր է, քանզի ջրամբարում առկա են մեծ հենասալեր, մեծ քարեր, ջրապտույտ է ։ Երիտասարդներից մեկը տեսնելով, որ ընկերը խեղդվում է, օգնության է նետվել, ինքն էլ է խեղդվել; Խեղդված երիտասարդներից մեկի՝ մոտ 35 տարեկան տղամարդու մարմինը գետից դուրս է բերվել, մյուսին որոնում են Սևանից եկած ջրասուզակները։ Ընկերների խեղդվելը տեսած 3-րդ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live