Նեթանյահուի համար բունկեր են պատրաստել՝ Իրանի կողմից հարձակման դեպքում երկիրն այնտեղից ղեկավարելու համար
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար բունկեր են պատրաստել՝ Իրանի կողմից հարձակման դեպքում երկիրն այնտեղից ղեկավարելու համար, հայտնում է timesofisrael.com-ը՝ Walla պորտալին հղումով:
Իսրայելի հետախուզական ծառայությունների պատրաստած ստորգետնյա բունկերը նախատեսված է մի քանի հարյուր մարդու համար:
Այն գտնվում է Ալ-Քուդս շրջանում (Երուսաղեմ) և ունի աշխատասենյակներ, բնակելի տարածքներ, պաշտպանության նախարարության հետ կապի կենտրոն։ Բունկերը պաշտպանված է հրթիռային հարձակումներից։
Նշվում է, որ շուրջ 20 տարի առաջ կառուցված բունկերը վերջին տասն ամսում, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները սրվել են, Նեթանյահուի կողմից չի օգտագործվել:
Նշենք, որ ավելի վաղ timesofisrael.com-ը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից:
Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:
Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք: