Հյուսիսային Կորեայի սահմանապահ զորքերը բալիստիկ հրթիռների արձակման 250 կայանք են ստացել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԺԴՀ սահմանապահ զորքերը ստացել են նոր մարտավարական բալիստիկ հրթիռների 250 արձակման կայանքներ, որոնք արտադրվել են երկրի ձեռնարկություններում։ Արարողությունը տեղի է ունեցել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։
Reuters-ը հաղորդում է, որ Սեուլը համարում է, որ այս կայանքները կարող են օգտագործվել Հարավային Կորեային սպառնալու համար:
Կիմ Չեն Ընը նշել է, որ պաշտպանունակության ամրապնդումը պետական կարևորագույն գործ է՝ բնակչության կյանքի բարելավման և բնական աղետների հետևանքների վերացման հետ մեկտեղ։ Վերջին օրերին Հյուսիսային Կորեան վերականգնողական աշխատանքներ է իրականացնում երկրի հյուսիս-արևմուտքում հեղեղումներից հետո։
Իր խոսքում Կիմ Չեն Ընը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ «միջուկային հիմքի վրա ռազմական դաշինք» ստեղծելու մեջ, որը, նրա խոսքով, Հյուսիսային Կորեային ստիպել է ավելի ուժեղացնել իր ռազմական կարողությունները։
Արձակման կայանքների և բուն հրթիռների ստույգ մարտավարական-տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվում։
Հյուսիսային Կորեան վերջերս ակտիվորեն մշակում է նոր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Ըստ ՏԱՍՍ-ի՝ 2023 թվականին Կորեայի ժողովրդական բանակի սպառազինությանն են մատակարարվել 600 մմ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք, ինչպես հայտարարում են Փհենյանում, կարող են օգտագործվել մարտավարական միջուկային զենքի արձակման համար: