Հայերեն
Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան 

Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է և դա պայմանավորված է իշխանության դիլետանտությամբ. Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանում բողոքի գործողությունները կապված են երկու գործոնների հետ. առաջինն անվտանգության հարցն է, որը գործող իշխանությունը չի կարողանում ապահովել բնակչության համար։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը այդ մասին ասել է «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թղթակից Ֆահիմ Ալ-Սուրանիին տված հարցազրույցում։Երկրորդ գործոնը, ըստ պաշտպանության նախկին նախարարի, սոցիալական հարցերն են, որոնք կրկին լուծված չեն։

Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, ըստ գեներալ-մայորի, պետք է հասկանալ, որ Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնական սուբյեկտիվ գործոններով՝ իշխանության դիլետանտությամբ։

«Այն աշխարհաքաղաքական փակուղին, որում հայտնվել է Հայաստանը, բնականաբար բողոքի տրամադրություններ է հարուցում։ Վերջին վեց տարում դիլետանտ իշխանությունը պարբերաբար արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում սխալներ է գործել։ Որպես հետևանք՝ մենք պարտություն կրեցինք պատերազմում, ապա իշխանությունը հանձնեց Արցախը։ Վեց տարում մենք կորցրինք մեր ընկերներին, այնպիսի ռազմավարական գործընկերոջ, ինչպիսին Ռուսաստանն է։ Նոր ընկերներ մենք ձեռք չենք բերել։ Կան կարեկցող երկրներ, բայց ոչ ավելին»,- նշում է Արշակ Կարապետյանը՝ նկատելով, որ Ռուսաստանը կայունության կողմնակից է տարածաշրջանում, մինչդեռ մյուս երկրները տարածաշրջան մուտք գործելու համար անկայունություն են սերմանում, և ամենը ներքաղաքական իրավիճակի վրա է ազդում։

Արշակ Կարապետյանի կարծիքով՝ մշտական զիջումները Ադրբեջանին նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941թ.։

«Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նկատում է Կարապետյանը։ Պաշտպանության նախկին նախարարը խոսել է նաև արտաքին քաղաքական հարցերից, նշել, թե Հայաստանի իշխանությունը փորձում է գնալ Արևմուտք, բայց Արևմուտքում մեզ չեն սպասում։

«Երբ պաշտպանության նախարար էի, հարց տվեցի՝ ինչ հիմնավորումներ կան Արևմուտք գնալու, ոչ ոք չպաստախանեց։ Իշխանավորների միակ նպատակը հնարավորինս երկար աթոռին մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանին ընդունել ԵՄ, ՆԱՏՕ։ 15 տարի Թուրքիան սպասեց, նրան չընդունեցին։ Վրաստանը 10 տարի է սպասում, իսկ այսօր սահմանափակումներ են մտցվում։ Վրացական «Բորժոմին» խմում են Վրաստանում, Եվրոպայում չեն խմում»,- պատկերավոր արձանագրել է գեներալ-մայորը, ընդգծել, թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնելու համար լուրջ հիմնավորումներ են անհրաժեշտ։

«Եվ գլխավոր հարցն է, արդյո՞ք մեզ սպասում են Եվրոպայում։ Հենց Հայաստանը սկսեց թեքվել, կորցրեց Արցախը։ Զուգահեռներ անցկացնելով՝ հիշենք Վրաստանը, որ կորցրեց Աբխազիան, Օսեթիան։ Նույն էլ Ուկրաինան, երբ սկսեց շարժվել դեպի Արևմուտք, կորցրեց Ղրիմը։ Բայց դա աղետի կեսն է։ Մենք պատմականորեն միշտ եղել ենք Ռուսաստանի հետ։ Եվ եթե այսօր Հայաստանը պետականություն ունի, դա Ռուսաստանի արժանիքն է։ Ոչ միայն պետություն, այլև հայեր չէին լինի այդ տարածքում»,- նշել է Արշակ Կարապետյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունների արածն ավանտյուրա է, քանի որ նույնիսկ տարածաշրջանի երկրները, անգամ Թուրքիան, Վրաստանը դեմ են, որ Արևմուտքը գա տարածաշրջան, հարցեր լուծի։

Նախկին նախարարի կարծիքով՝ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ «Ընդհակառակը, այնպես ենք ձգել, որ առաջիկայում դրա լուծումը ես չեմ տեսնում»,- նշում է Կարապետյանը՝ հավելելով, որ 1994թ., երբ ստորագրեցին զինադադարի փաստաթուղթը, 30 տարի այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չի եղել։ Բոլորը կարծում էին՝ հարցը լուծված է։ 30 տարի Ադրբեջանը չէր համաձայնվում, բանակցությունները գնում էին, մշտապես պնդում էր, դա իր տարածքն է և, ի վերջո, 30 տարի անց զավթեցին Արցախը։

«Ասել, թե այդ էջը շրջված և փակված է, սխալ է։ Նույնիսկ եթե այսօրվա մեր իշխանությունը ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։ Մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ ինչպես դա անել։ Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր գոյություն ունի, դա հայատյացության շնորհիվ է։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանի ներքին բողոքները սկսվելու են»,- արձանագրել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։ Կարապետյանը դրական է գնահատում Պաղեստինը ճանաչելու որոշումը, միաժամանակ նկատում՝ հարց է ծագում՝ ինչու հնարավոր չէր ճանաչել Արցախը։ Հայերի մեծ մասն այդ հարցն ունի։

«Ես ճիշտ եմ համարում Պաղեստինի ճանաչումը։ Այդ ժողովուրդն իրավունք ունի ապրել, ինչպես ինքն է ցանկանում։ Պաղեստինցիները շանս են ստացել և պետք է մինչև վերջ պայքարեն, հասնեն անկախության։ Ես բարի նախանձով եմ նայում, թե ինչպես է պաղեստինցի ժողովուրդը պայքարում իր երկրի համար։ Պաղեստինը վաստակել է անկախության իրավունքը»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՈստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն Սուրենյանց