Թուրքիան արգելափակել է Instagram-ը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուքիան արգելափակել է մուտքը Instagram։ Իշխանությունները որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել այս որոշման համար։
Տեղեկատվական տեխնոլոգիաների տեղական կարգավորիչը խոսել է արգելափակման մասին՝ չնշելով արգելքի պատճառն ու տևողությունը։ Արդյունքում սոցցանցի բջջային հավելվածն անհասանելի է դարձել օգտատերերի համար։
Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը քննադատել է Instagram-ը Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման գլխավոր առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանության կապակցությամբ ցավակցական գրառումներն արգելափակելու համար։
«Սա գրաքննություն է իր մաքուր ձևով», – ասել է Ալթունը:
Այսօր արդեն Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության վարչությունն արգելափակել է սոցիալական ցանցերը, սակայն չի նշել, թե որն է այս որոշման պատճառը։ Հայտնի չէ՝ որքան ժամանակով է պլատֆորմն արգելափակվել։