Մադուրոն սպառնացել է Վենեսուելայում հեղափոխություն անել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախազգուշացրել է, որ չի վարանի բնակչությանը «նոր հեղափոխության» կոչ անել, եթե նրան ստիպեն «հյուսիսամերիկյան իմպերիալիզմը և ֆաշիստ հանցագործները»: Այս մասին գրում է cnn.com-ը:
Մադուրոյի մեկնաբանությունները հնչել են երկրում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք տեղի են ունենում նախագահական ընտրություններում նրա վիճելի հաղթանակից հետո:
«Ես չէի ցանկանա գնալ հեղափոխություն անելու ուղիով: Մենք ցանկանում ենք շարունակել այն ճանապարհը, որը նախանշել է Չավեսը: Բայց եթե հյուսիսամերիկյան իմպերիալիզմը և ֆաշիստ հանցագործները մեզ ստիպեն, իմ ես չեմ վարանի՝ ժողովրդին նոր հեղափոխության կոչ անելու համար», - ասել է Մադուրոն Կարակասում միջազգային լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։