Վրաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա գործակալների մասին օրենքը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սա նշանակում է՝ օրենքով, երկրից դուրս 20 տոկոսից ավելի ֆինանսավորվող շահույթ չհետապնդող կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է գրանցվեն որպես կազմակերպություններ՝ «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություններ»:
Կանոնները չպահպանող կազմակերպությունները կտուգանվեն մինչև 25 հազար լարիով:
ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի ինտեգրացիան՝ վիճահարույց օրենքի ընդունման պատճառով։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վրացի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են օրենքի ընդունմանը։