Ցածր թվեր՝ փոքր թվով մահեր. Արսեն Թորոսյան
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսային դեպքերի թվերը նվազել են, սակայն անհրաժեշտ է խստորեն պահպանել կարևոր երեք կանոնները՝ նոր բռնկումից խուսափելու նպատակով: Իսկ այդ կանոններն են՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանել ձեռքերը:
«Մեր ամենավատ օրերին ունեինք մոտավորապես 650 քաղաքացի, որոնք ծանր և ծայրահեղ ծանր վիճակում էին: Այդ թիվն այս օրերին տատանվում է 350-ի շրջանակներում: Մենք ունենք 300 քաղաքացի ծանր վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում 68 քաղաքացի, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի: Արձանագրում ենք իջեցող մահացություն: Ցածր թվերը նշանակելու են փոքր թվով մահեր»,- ասաց Թորոսյանը: