ԱՄՆ-ն ցանկանում է բացել Ադրբեջանով և Հայաստանով անցնող ճանապարհ, որը կշրջանցի ՌԴ-ն և Չինաստանը. պետքարտուղարի օգնական
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, որոնք նա գործադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովի Եվրոպայի և տարածաշրջանայաին անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն ցանկանում է, որ այս գործընթացում ամեն ինչ տեղի ունենա իր նախապայմաններով, սակայն դա, ըստ պետքարտուղարի օգնականի, դուր չի գալիս թե՛ Երևանին, թե՛ Բաքվին:
«Այս ֆոնին ԱՄՆ-ն ջանք չի խնայում, որպեսզի խաղաղության այդքան բաղձալի ցանկությունը վերածվի պայմանագրի: Հիմա ասեմ՝ ինչու է դա կարևոր: Կենտրոնական Ասիայի երկրները չափազանց հարուստ են և ներկայում համաշխարհային շուկա տանող նրանց միակ ճանապարհն անցնում է Չինաստանով և ՌԴ-ով: Եթե կարողանանք բացել Ադրբեջանով և Հայաստանով անցնող ճանապարհը, այդ դեպքում նրանք համաշխարհային շուկայի հասանելիություն կստանան և զգալի կնվազեցնեն կախվածությունը ՌԴ-ից և Չինաստանից»,- ասել պետքարտուղարի օգնականը: