Ահաբեկչություն Անգլիայում. կան զոհեր և վիրավորներ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Սաութպորտ քաղաքում 17 տարեկան զինված անձը ներխուժել է պարի և յոգայի դպրոց և դանակահարել 6-11 տարեկան երեխաների:
6 և 7 տարեկան երկու երեխա անմիջապես մահացել են: Եվս մեկ՝ 9 տարեկան երեխա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Առնվազն 6 տուժած ծանր վիճակում է:
Ըստ բրիտանական մամուլի` ահաբեկիչը Քարդիֆ քաղաքից է, նախկինում եղել է հետախուզական ծառայությունների ուշադրության կենտրոնում:
Յոգայի և պարերի ակումբը նվիրված է եղել երգչուհի Թեյլոր Սվիվթի գործունեությանը: Վերջինս զոհերի և տուժածների ընտանիքներին նվիրաբերել է ավելի քան 74000 ֆունտ ստեռլինգ (մոտ 37 մլն ՀՀ դրամ):